Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է, նրա նկատմամբ հետապնդումը պետք է դադարեցվի. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցը տնային կալանք թողնելու վերաբերյալ։
Դաշինքի փոխանցմամբ՝ հուլիսի 30-ին դատարանը մերժել է Արթուր Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու պատգամավորի նկատմամբ կիրառվող տնային կալանքը և այն երկարաձգել է ևս մեկ ամսով։
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ դատարանի որոշումը չունի բավարար իրավական հիմնավորում և հակասում է Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը։
Ըստ հայտարարության՝ Արթուր Սարգսյանը, լինելով ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր, զրկված է իր լիազորություններն ազատ իրականացնելու հնարավորությունից, ինչը դաշինքը գնահատում է ոչ միայն պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի գործունեության և քաղաքացիների ընտրական իրավունքի խախտում։
«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ Արթուր Սարգսյանին համարում է «քաղաքական պատանդ» և պնդում է, որ նրա նկատմամբ իրականացվող գործընթացի նպատակը պատգամավորական գործունեությունը սահմանափակելն ու ընդդիմադիր ձայնը լռեցնելն է։
Դաշինքը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, «18 Արդարների գործով» անցնող բոլոր մեղադրյալներին և, ինչպես նշվում է հայտարարությունում, բոլոր քաղաքական բանտարկյալներին։
Հայտարարության համաձայն՝ դաշինքը դատարանի որոշման վերաբերյալ իր բողոքն ու ահազանգը փոխանցելու է միջազգային գործընկերներին։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է Ալիկ Ալեքսանյանի կալանքը
«Ուժեղ Հայաստանի» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս երկու ամսով։ Այս մասին...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...