ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Իրանի ցամաքային շրջափակման սցենարը
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը քննարկում են Իրանի նկատմամբ ցամաքային շրջափակում կիրառելու հնարավորությունը:Այդ մասին փոխանցում է TACC-ը:
Այս մասին տեղեկացրել է բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» թերթը՝ հղում անելով իսրայելցի բարձրաստիճան աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ցամաքային շրջափակման տարբերակը դիտարկվում է որպես Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու միջոց։ Ինչպես հայտնում է պարբերականը, նախագծի իրագործումը ԱՄՆ-ից և Իսրայելից կպահանջի ազդել Իրանի սահմանակից պետությունների վրա, որպեսզի վերջիններս փակեն սահմանային կետերը կամ խստացնեն տարանցման պայմանները՝ սահմանափակելով առևտրաշրջանառությունը իսլամական հանրապետության հետ։
Թերթի փոխանցմամբ՝ «թույլ օղակներ» կարող են հանդիսանալ Պակիստանն ու Իրաքը, որոնք տարածաշրջանում ԱՄՆ-ի մոտ դաշնակիցները չեն։ Միևնույն ժամանակ, Իրանի մյուս հարևանները, այդ թվում՝ Ադրբեջանը, Հայաստանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը և Թուրքիան, ամերիկա-իսրայելական ծրագրին միանալու պարագայում կարող են ենթարկվել Թեհրանի պատասխան գործողությունների, այդ թվում՝ ռազմական սպառնալիքների։
«Դեյլի Թելեգրաֆ»-ը շեշտում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցամաքային շրջափակման տարբերակին անդրադառնում է այն պատճառով, որ Հորմուզի նեղուցի բաց պահելու ներկայիս ռազմական մարտավարությունն սպառել է իրեն։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփի «տրամադրության տակ առկա են բոլոր հնարավոր տարբերակները»։
Նմանատիպ հոդվածներ
22 անշարժ գույք, միլիոնավոր դոլարներ ու ընկերություններ․ դատախազության պահանջը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետությ...
Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ նոր կենսաչափական համակարգի մեկնարկը նախատ...
Ովքե՞ր են նորընտիր ԱԺ-ի ամենահարուստ պատգամավորները․ Civilnet
2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված 9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պա...
«Մայր Հայաստան»-ն ու ՔՊ-ն ստացել են Երևանի ավագանու նոր մանդատներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 27-ի նիստում որոշում է կայացվել Երևանի ավագանու թափուր մնացած չոր...