Սպորտ

Ադրբեջանցիների համար «պազոռ» էր, ոսկե մեդալ չստացան. հուզիչ էր, որ հայկական օրհներգը Բաքվում հնչեց. Գագիկ Խաչատրյան

Ադրբեջանցիների համար «պազոռ» էր, ոսկե մեդալ չստացան. հուզիչ էր, որ հայկական օրհներգը Բաքվում հնչեց. Գագիկ Խաչատրյան

Ջանես Նազարյանի նվաճած ոսկե մեդալը հնարավորություն տվեց, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանի օրհներգը հնչի Ադրբեջանում։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը։


«Շատ հուզիչ եւ ոգեւորիչ էր, երբ Բաքվի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը» ,- նշել է մարզիչը:



Թեև  մրցաշարն անցկացվում էր Ադրբեջանում, այդուհանդերձ, ադրբեջանցի որևէ մարզիկ ոսկե մեդալ չի նվաճել։



«Ադրբեջանի թիմը մի քանի մեդալ ավել ունեցավ, բայց ոսկե մեդալ չունեցավ։ Շատ տխրեցին։ Բոլոր ոսկե մեդալները բաժանվեցին աշխարհով մեկ, բայց իրենց մոտ՝ իրենց հարկի տակ, չկարողացան ոսկի նվաճել։ Իրենց համար շատ «պազոռ» էր»,- ասել է նա։



Փոխարենը՝ Ջանես Նազարյանի ոսկե մեդալը ստիպեց, որ այսքան տարիների ընթացքում Հայաստանի օրհներգը հնչի Ադրբեջանում։


«Գոհ եմ տղաներից, հաշվի առնելով, թե որտեղ էինք մասնակցում, արդյունքները գոհացնող են: Շատ ուրախ եմ, հպարտ եւ հիացած Ջանես Նազարյանով: Շատ հուզիչ եւ ոգեւորիչ էր, երբ Բաքվի դահլիճում հնչեց Հայաստանի հիմնը: Մտածում էինք՝ չեն թողնի հաղթենք, բայց եղավ հակառակը: Մրցավարությունը բարձր մակարդակի վրա էր: Որ ուզենային, կարող էին միջամտել, բայց չարեցին:» ,- հավելել է նա:



«Այդ պահը շատ հուզիչ էր, որ կարողացանք։ Մտածում էինք, որ կարող է՝ չթողնեն, բայց այնպես ստացվեց, որ Ջանեսի մրցելույթի հետ կապված որևէ խնդիր չեղավ»,- ասել է ավագ մարզիչը՝ նշելով, որ Ջանեսը լավ մարզավիճակում էր և պատրաստ էր Բաքվում կրկնել աշխարհի առաջնության հաջողությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250