Հասարակություն

Լեհաստանում անհայտ օբյեկտ է ընկել և պայթել․ Տուսկը չի բացառել, որ այն ռուսական Х-101 հրթիռ է

Լեհաստանում անհայտ օբյեկտ է ընկել և պայթել․ Տուսկը չի բացառել, որ այն ռուսական Х-101 հրթիռ է

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ նախորդ առավոտ երկրի օդային տարածքը, ենթադրաբար, խախտել է ռուսական Х-101 տեսակի թևավոր հրթիռը։ Այն ընկել և պայթել է Լյուբլինի վոյևոդության չբնակեցված տարածքում։ Տուժածներ և ավերածություններ չկան։


«Այս պահին մեզ հայտնի տվյալների համաձայն՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական Х-101 տեսակի թևավոր հրթիռի մասին է։ Սակայն հետաքննությունը դեռ չի ավարտվել»,— Լյուբլինում ճգնաժամային շտաբի նիստի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետը։


Կիևը ևս միջադեպի պատասխանատվությունը վերագրել է Ռուսաստանին։


«Գիշերը՝ Ուկրաինայի դեմ ռուսական զանգվածային հարձակման ժամանակ, ռուսական Х-101 տեսակի թևավոր հրթիռը մտել է Լեհաստանի տարածք և խախտել ՆԱՏՕ-ի օդային սահմանը»,— X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։


Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ ռուսական զանգվածային հրթիռային հարվածը լուրջ մարտահրավեր է դարձել երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի համար։


«Չափազանց ծանր գիշեր էր մեր հակաօդային պաշտպանության, դիտարկման և սպառնալիքների հայտնաբերման համակարգերի համար։ Տեղեկատվությունն անընդհատ փոխանցվել և համակարգվել է պատասխանատու ծառայությունների կողմից, ինչպես նաև տրամադրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ներկայում պարզվում է, թե ինչ օբյեկտ է ընկել Տարնավա-Կոլոնիա քաղաքի մերձակայքում»,— X-ում գրել է նախարարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250