Wildberries-ը սկսել է պահեստներ փնտրել Ղազախստանում
Ռուսական Wildberries առցանց առևտրային հարթակը սկսել է Ղազախստանում պահեստային տարածքներ փնտրել։ Այս մասին գրում է «Коммерсант»-ը:
Ըստ աղբյուրներից մեկի՝ ընկերությանը անհրաժեշտ է մոտ 100 հազար քառակուսի մետր տարածք, սակայն Wildberries-ը պատրաստ է զբաղեցնել երկրում առկա ազատ պահեստային տարածքների ամբողջ ծավալը։
Պատճառներից մեկը ընկերության լոգիստիկ ենթակառուցվածքների մի մասը անօդաչու թռչող սարքերի հարվածներից պաշտպանելն է։
Հրատարակության աղբյուրները նշում են, որ Ուկրաինայի կողմից իրականացված հարվածների հետևանքով շարքից կարող էին դուրս գալ Wildberries-ի առնվազն չորս պահեստային համալիրներ՝ ընդհանուր շուրջ 444 հազար քառակուսի մետր տարածքով։ Դա կազմում է ընկերության ամբողջ լոգիստիկ տարածքների մոտ 8 տոկոսը։
Ընկերությունը հայտնել է, որ ներկայում Ալմաթիում կառուցում է ավելի քան 100 հազար քառակուսի մետր մակերեսով համալիր, իսկ Աստանայում՝ ևս մեկ պահեստային կենտրոն՝ 160 հազար քառակուսի մետր տարածքով։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` առաջիկա 48 ժամում Ռուսաստանը ուժգին հարվածներ է սկսելու
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հետախուզական ծառայություններն ու միջազգային գործընկերները...
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...