Պելեի՝ ԱԱ-1958-ի եզրափակչի մարզաշապիկը վաճառվել է գրեթե 5 մլն դոլարով
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի՝ 1958 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում կրած խաղային մարզաշապիկը Sotheby's աճուրդում վաճառվել է 4,88 միլիոն դոլարով։
Հենց այդ մարզաշապիկով Պելեն մասնակցել էր իր առաջին աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ Բրազիլիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտեր Շվեդիային։ Այն ժամանակ ընդամենը 17 տարեկան և 249 օրական Պելեն դարձել էր դուբլի հեղինակ և մինչ օրս մնում է աշխարհի առաջնության եզրափակչում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Պելեն ֆուտբոլի պատմության միակ խաղացողն է, որը երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ 1958, 1962 և 1970 թվականներին։
Չնայած այս վաճառքը դարձել է պատմության ամենաթանկ մարզաշապիկներից մեկը, ռեկորդը շարունակում է պատկանել Դիեգո Մարադոնայի մարզաշապիկին, որը 2022 թվականին վաճառվել էր 9,3 միլիոն դոլարով։ Այդ մարզաշապիկով Մարադոնան 1986 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Անգլիայի դեմ հեղինակել էր հայտնի «Աստծո ձեռքը» գոլը և ևս մեկ հիշարժան անհատական գոլ։
Նմանատիպ հոդվածներ
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգումը․ Հայաստանի դիրքը փոխվել է
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նորացված աղյո...
Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը վերադարձել է հայրենիք՝ հերոսական ընդունելության արժանանալով
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը երկուշաբթի վերադարձել է հայրենիք՝ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի աշխարհի առաջնությու...