Ինֆանտինոն պատրաստում է ՖԻՖԱ-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն ուսումնասիրում է նոր ընկերությունում 20–30% բաժնեմաս վաճառելու հնարավորությունը, որը տնօրինելու է աշխարհի առաջնության իրավունքները և կառավարելու է մրցաշարը։ Հնարավոր գործարքի շրջանակներում բիզնեսի արժեքը գնահատվում է մոտ 15 միլիարդ ֆունտ ստերլինգ։
ՖԻՖԱ-ն կպահպանի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, մինչդեռ ազգային ֆուտբոլային ասոցիացիաները և մասնավոր ներդրողները կկարողանան ստանալ փոքրամասնական բաժնեմասեր։ Լրատվամիջոցների տվյալներով՝ գործարքի կազմակերպմամբ զբաղվում է «Ջեյ Փի Մորգան» (JP Morgan) բանկը։
Այս նախաձեռնությունը անհանգստություն է առաջացրել ֆուտբոլային համայնքում՝ մրցաշարի հնարավոր ընդլայնման կամ աշխարհի առաջնությունները չորս տարին մեկ անգամից ավելի հաճախ անցկացնելու պատճառով։
Հաղորդվում է նաև, որ 2031 թվականին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո Ինֆանտինոն կարող է զբաղեցնել նոր ընկերության կոմիսարի պաշտոնը և այդ պաշտոնում ստանալ բազմամիլիոնանոց վարձատրություն։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին դիմել է երկրպագուներին․ առաջին ուղերձը՝ եզրափակիչ դուրս գալուց հետո
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիային հաղթելուց հետո (2:1) կիսվել է գ...
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև...
Որոշվել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլը
Կաբո Վերդեի ազգային հավաքականի պաշտպան Սիդնի Կաբրալն արժանացել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլի հեղինակ...