Լեգենդար Ջոն Ջոնսը նշել է՝ ով կհաղթեր Թոփուրիա–Ծառուկյան հնարավոր մենամարտում
UFC-ի կիսածանր (մինչև 93 կգ) և ծանր (մինչև 120 կգ) քաշային կարգերի նախկին չեմպիոն, ամերիկացի Ջոն Ջոնսը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանի և նույն քաշային կարգում կազմակերպության նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտի ֆավորիտին, գրում է armsport.am-ը:
«Դուք առանց այդ էլ գիտեք, որ Արմանը ցանկացած պահի կհաղթի Թոփուրիային։ Ցանկացած պահի»,- նշել է Ջոնսը IBA Bare Knuckle մրցաշարի ժամանակ։
Նշենք, որ Արման Ծառուկյանը 29 տարեկան է։ Հայ մարտիկի պրոֆեսիոնալ MMA-ի վիճակագրությունում գրանցված է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն։ Որպես պրոֆեսիոնալ՝ «Ախալքալաքցին» խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին, իսկ UFC-ի հետ սկսել է համագործակցել 2019 թվականի ապրիլից։
Իլիա Թոփուրիան նույնպես 29 տարեկան է։ Նրա ակտիվում MMA-ում կա 17 հաղթանակ և 1 պարտություն (Ջասթին Գեյջիի դեմ մենամարտում)։ Վրաց-իսպանական արմատներով մարտիկը UFC-ում նորամուտը նշել է 2020 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հ...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գր...
Բրազիլիայի ֆանտաստիկ քամբեքը․ Ճապոնիան պարտվեց
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը դրամատիկ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...