«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից:
Ինչպես հաղորդում է Armenie Football-ը, եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի ակումբը, «ցուլերը» կփորձեն վարձակալել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Նշվում է, որ անձամբ խաղացողը ևս ցանկանում է հեռանալ թիմից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։
Ավարտված մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում միասին խաղադաշտ է դուրս եկել 21 հանդիպումներում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում են 9 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...
Եթե չես ուզում, ապա գնա գրողի ծոցը․ Արման Ծառուկյանի սկանդալային հայտարարությունը
UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին հայտարարել է, որ հրաժարվում է որպես նվեր ամենագ...
«Կիլիկիան» գրանցեց հայկական ֆուտբոլի պատմական արդյունքը
«Կիլիկիան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Տարածաշրջանների գավաթի հաջորդ փուլ։Երկու խաղում տոնած երկու հաղթանակները թույլ տվեցին թիմի...