Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ կան զոհեր և տուժածներ
Հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են Toyota, VAZ և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Volkswagen մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 4 տուժած հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարները ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...

