Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր»
2026 թվականի հուլիսի 23-ին Բրյանսկի, Սմոլենսկի և Կալուգայի մարզերի Ռոսսելխոզնադզորի վարչության վերահսկողությամբ Սմոլենսկի մարզում ոչնչացվել է հայկական ծագման թարմ կտրած վարդերի խոշոր խմբաքանակ: Այս միջոցառումը կիրառվել է Ռուսաստան կարանտինային արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով:
«2026 թվականի հունիսի 18-ին գերատեսչության տեսուչները Սմոլենսկի մաքսատան աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել և արգելանքի են վերցրել 39,2 հազար ծաղիկ:
Այս խմբաքանակը տեղափոխող տրանսպորտային միջոցը, որը վարում էր Բելառուսի քաղաքացին, ուղևորվում էր Մինսկի մարզից Մոսկվա: Ընդ որում, ուղեկցող փաստաթղթերում բեռնափոխադրողի կողմից բեռը հայտարարագրված է եղել որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ:
Բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայում էին բուսասանիտարական և ապրանքաուղեկից փաստաթղթերը: Մակնշման պիտակների պահպանված հատվածներում նշված է եղել դրանց հայկական ծագումը:
2026 թվականի հունիսի 12-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող կարանտինային արտադրանքի՝ Ռուսաստան ներմուծման, ինչպես նաև նրա տարածքով տարանցման վրա: Սահմանափակումները մտցվել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին համապատասխան՝ երկրի տարածք վտանգավոր կարանտինային օբյեկտների թափանցումը կանխելու նպատակով:
Ռուսական շուկա նշված ապրանքատեսակների մատակարարման արգելքի, ինչպես նաև տեղափոխման անվտանգությունը և օրինականությունը հաստատող փաստաթղթերի բացակայության պատճառով, Ռոսսելխոզնադզորի վարչության որոշմամբ վարդերի այս խմբաքանակը ոչնչացվել է: Փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության ՌԴ ՎԱԽ օրենսգրքի 10.2 հոդվածով»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...