Մորը դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող 20-ամյա երիտասարդը չի կալանավորվել. հայտնի է պատճառը
«Հրապարակը» հաղորդում է․
«ՆԳՆ ոստիկանությունը 5 օր առաջ հայտնեց, որ բացահայտվել է Արագածոտնի մարզի Մելիքգյուղում շուրջ 4 ամիս առաջ կատարված սպանությունը։ Ըստ ոստիկանության՝ մարտին կենցաղային վիճաբանության ժամանակ 25 և 20 տարեկան եղբայրները գրտնակով սպանել են իրենց 56-ամյա մորը, ապա դին թաքցրել հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության հողաշերտի տակ։ Հուլիսի 22-ին, կնոջ անհետացման մասին հաղորդումից հետո, եղբայրները ձերբակալվել են, նրանցից մեկը խոստովանել է կատարվածը։ Դին հայտնաբերվել է նրանց մատնանշած վայրում։
Պարզվում է` իրականությունը այլ է. Կնոջը սպանել է կրտսեր որդին` 20-ամյա Էրիկը. ծխախոտ օգտագործելու հարցի շուրջ վիճել է մոր հետ, վերջինս, ըստ տղայի, թոնրի երկաթով հարվածել է իրեն, որից հետո էլ նա գրտնակի հարվածներով սպանել է մորը։
Պարզվում է նաև, որ ավագ որդին ընդհանրապես կապ չունի ողբերգական դեպքի հետ, ինչպես ներկայացրել էր ՆԳՆ-ն, նա գյուղում չի եղել, ավելին` տևական ժամանակ է հեռացել է համայնքից։
Մեր տեղեկություններով` դատարանը չի կալանավորել մորը սպանած Էրիկին, պատճառը` հոգեկան առողջական վիճակն է։ Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին փոխանցում են. «1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանությունը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից):
Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց` բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասվում է հոդվածում։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...