Գագիկ Ծառուկյանի գործով ԲՀԿ-ի ուղերձը՝ Իրանի դեսպանատանը
Խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի հիմնական նպատակը մեկն էր՝ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունը Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հստակ ընդգծել, որ երկու խարդախ և սուտ մատնություն իրականացրած իրանցի գործարարների գործողությունները չեն կարող և չպետք է որևէ կերպ ստվերեն հայ-իրանական դարավոր բարեկամությունը։
Յուրաքանչյուր երկրում, ցավոք, կարող են հանդիպել անբարեխիղճ և խարդախ մարդիկ։ Սակայն անթույլատրելի է, երբ նման անձանց պատճառով վտանգվում են երկու բարեկամ ժողովուրդների միջև ձևավորված տնտեսական, մշակութային և մարդկային ամուր կապերը։
Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ նպաստել է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես կարևորելով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումն ու բարեկամության խորացումը։
Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, որի շրջանակներում այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նամակը փոխանցեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Խալիլ Շիրղոլամիին՝ վստահ լինելով, որ հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն կամ խարդախություն»,- սոցցանցի իր էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Գրտնակի 17 հարվածով սպանել են մորը. բացահայտվել են նոր մանրամասներ
Արագածոտնի մարզի Մելիք գյուղում տեղի ունեցած դաժան սպանության գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ «5-րդ ալիքի» փոխա...
Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ: Այս մասին հայտնում են Պաշտապնության...
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին կտրուկ էժանացել է. տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 26-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 26-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 364 դրամ է, վաճառքը՝ 367 դրամ...