Երևանում դասերը կսկսվեն 08:15-ի՞ն, թե՞ 08։30-ին. MediaHub
Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկում էր ժամը 08:15-ին, մինչդեռ նախկինում դասասկիզբը 08:30-ին էր:
Փոփոխության նպատակը աշակերտների՝ խցանումների հետևանքով ուշացումները կանխելն ու առավոտյան երթևեկությունը որոշակիորեն թեթևացնելն էր: Հանրության մի մասը պնդում էր, թե էական տեղաշարժ չի եղել, իսկ մյուս մասը նշում էր, որ քաղաքի հիմնական ճանապարհային զարկերակները առավոտյան բեռնաթափվել են:
MediaHub-ը Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե արդյոք այս տարի ևս դպրոցներում դասերը կսկսվեն 08:15-ին: Քաղաքապետարանից MediaHub-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ այս պահին որևէ փոփոխություն նախատեսված չէ, իսկ լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնեն: Այսպիսով, այս տարի նույնպես սեպտեմբերի 1-ից Երևանի հանրակրթական բոլոր դպրոցներում դասապրոցեսը կմեկնարկի ժամը 08:15-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...