Պատահարներ

Արարատում ողբերգական վթարից տուժած ամուսինների վիճակը ծանր է. մանրամասներ

Արարատում ողբերգական վթարից տուժած ամուսինների վիճակը ծանր է. մանրամասներ

Նախօրեին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով տուժած 4 քաղաքացիներից 2-ը Այգավան համայնքից են, ամուսիններ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Այգավանի համայնքապետ Արամ Շիրինյանը։


Նրա խոսքով՝ ամուսիններն ունեն 2 անչափաս երեխա, մեկը 6 ամսական, մյուսը՝ 7 տարեկան, նրանք  սեփական խաղողի այգի էին գնում մշակման աշխատանքներ անելու համար։ Համայնքի ղեկավարի խոսքով ամուսիններն այժմ ծանր վիճակում գտնվում են Էրեբունի բժշկական կենտրոնում։


Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։


Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 4 տուժած հոսպիտալացվել է։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։13-ին, մարվել՝ 20։20-ին։ Այրվել է ավտոմեքենան, փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են 3 քաղաքացու դի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250