Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը․ թիրախավորվել են Ռուսաստանի կարևոր ռազմական օբյեկտները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պաշտպանական ուժերը հերթական հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների, այդ թվում՝ Տյումենի նավթավերամշակման գործարանին, Կիրովի մարզում ռազմական նշանակության օբյեկտին, Եկատերինբուրգի լոգիստիկ կենտրոնին և Դոնի Ռոստովի վառելիքա-քսուքային գործարանին։
Զելենսկին իր տելեգրամյան հարթակում գրել է.«Երեկ երեկոյան մեր պաշտպանական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող թիրախներին, որոնք նպաստում են այս պատերազմին՝ հավելելով, որ Կիրովի թիրախը գտնվում է Ուկրաինայի սահմանից շուրջ 1200 կմ հեռավորության վրա և մատակարարում է բաղադրիչներ ռուսական սպառազինության համար։ Գրառմանը նա կցել է արդյունաբերական օբյեկտներում բռնկված հրդեհների տեսանյութեր»:
Ավելի վաղ Տյումենի մարզպետ Ալեքսանդր Մուրը հայտնել էր Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, իսկ Wildberries ընկերությունը հաստատել էր, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է իր լոգիստիկ կենտրոնի հարակից կայանատեղիին։
Միևնույն ժամանակ, Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Դոնի Ռոստովի վրա հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ։ Նրա խոսքով՝ վնասվել են նաև բնակելի շենքեր, մասնավոր տներ, կառուցվող բազմահարկեր, առևտրային օբյեկտներ և պահեստներ։
Ինչ վերաբերում է Կիրովին, ապա մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հայտնել է միայն հուլիսի 24-ի գիշերը տեղի ունեցած մեկ հարձակման մասին։ Երկրորդ հարվածի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Ըստ նրա՝ այդ հարձակման հետևանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Գերմանիայի նախագահը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,հաղորդում է Գերմանիայի նախագահի մա...