Տոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Օմսկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «սառեցնել» ուկրաինական հակամարտությունը, վերադառնալ կարգավորման ստամբուլյան բանաձևին և շարժվել դեպի խաղաղություն։
«Գուցե արդեն ժամանակն է սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ «ստամբուլյան բանաձև 2.0-ին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքների ներքո, շարունակել շարժվել դեպի վաղուց սպասված խաղաղություն», — ասել է նա։
Միաժամանակ Ղազախստանի նախագահը նշել է, որ հրաժարվում է ստանձնել միջնորդի դեր հակամարտության կարգավորման հարցում։
Տոկաևը նաև ընդգծել է, որ Աստանայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ մնում է անփոփոխ։
Տոկաևը նաև նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էությունն ու ծագումն ամբողջովին պարզ էին, ի տարբերություն ՌԴ–Ուկրաինա հակամարտության․ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության էությունն ու ծագումն ամբողջովին պարզ էին մեզ համար․ դրանք խորը պատմական արմատներ ունեին։ Սակայն սա հասկանալը շատ դժվար է»։
Ղազախստանի նախագահը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում «դրսևորել է առավելագույն դիվանագիտական ճկունություն»։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտ...
Գերմանիայի նախագահը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,հաղորդում է Գերմանիայի նախագահի մա...