ՆԳՆ-ի հրատապ նախազգուշացումը. Հայաստանում հրդեհների վտանգը կտրուկ աճել է
Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`
- վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
- բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
- ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
- կատարել չոր խոտի, խոզանի այրում,
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:
Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին:
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 22-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,3...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․ «Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում մեկ այլ աղջկա
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութ...