Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Իրան կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադի հետ, հաղորդում է Mehr-ը։
Իրանի նախարարը, բարձր գնահատելով դժվարին պահերին Հայաստանի ցուցաբերած աջակցությունը, վերահաստատել է հյուսիսարևմտյան հարևանի հետ իր հնարավորությունների սահմաններում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ Թեհրանի պատրաստակամությունը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սկզբունքի վրա։
Պակնեժադը հայտարարել է, որ Իրանը առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված է բնական գազի արտահանման ընդլայնմանը։
Ինչպես փոխանցում է Tasnim-ը, Պաքնեժադն հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:
Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերն Ուկրաինան ռմբակոծել է Ռուսատանը. հարձակվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա
Հուլիսի 25-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը լայնածավալ ավիահարված են հասցրել Բելգորոդին։ Վնասվել են Լուչի ՋԷԿ-ը և «Յուժ...
Ռուսաստանից զանգվածային արտաքսումներ, մուտքի մերժում․ մանրամասներ
2026 թվականի առաջին կիսամյակում մերձմոսկովյան շրջաններում իրականացված ստուգայցերի արդյունքում օտարերկրյա քաղաքացիների վտ...
Բանակցային գործընթացը չի կարելի պրիմիտիվացնել․ Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ Արզաքանցյանի հայտարարության մասին
Գործարար Տիգրան Արզաքանցյանը խոսել է տարիներ առաջ Արցախի հակամարտության կարգավորման շուրջ ընթացած բանակցությունների և այ...
Գերմանիայի նախագահը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին,հաղորդում է Գերմանիայի նախագահի մա...