Պակիստանում մահապարտի հարձակումը 14 մարդու կյանք է խլել
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող անցակետի վրա իրականացված մահապարտի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայություններին։
Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Տանկ շրջանում։ Բարձր արագությամբ ընթացող ավտոմեքենան բախվել է անցակետին, որից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն ամբողջությամբ ավերել է օբյեկտը։
Զոհերի թվում են ինը զինծառայող, ոստիկանության չորս աշխատակից և անտառային վարչության մեկ ներկայացուցիչ։ Եվս առնվազն 24 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որոնց մեծ մասը զինվորականներ են։
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Փրկարարները շարունակում են փլատակների ապամոնտաժման աշխատանքները, քանի որ ենթադրվում է, որ դրանց տակ կարող են մնացած լինել ևս երեք զինծառայող։
Պայթյունից հետո անվտանգության ուժերը վնասազերծել են երեք զինյալի։ Մինչ այս պահը հարձակման պատասխանատվությունը որևէ ծայրահեղական խմբավորում չի ստանձնել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը Ուկրաինային հարվածել է ուրան պարունակող զինամթերքով
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ռուսական զինուժը սկսել է կիրառել «Գերան-2» հարվածային անօդաչու թ...
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...