Իսպանիայում ԱԱ-ի հաղթանակի տոնակատարության ժամանակ 13-ամյա դեռահաս է զոհվել
Սալամանկա նահանգում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարության ընթացքում շատրվանի փլուզման պատճառով մեկ դեռահաս է մահացել, իսկ երեքը վիրավորվել են։
Իսպանական Սալամանկա նահանգում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով մեկ դեռահաս է զոհվել, ևս երեքը ստացել են վնասվածքներ։ Հուլիսի 20-ին այս մասին հայտնել է «Europa Press» գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել Սյուդադ-Ռոդրիգո քաղաքում՝ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը։ Գործակալության տվյալներով՝ հավաքականի հաղթանակից ոգևորված երիտասարդները հավաքվել են քաղաքի շատրվանի մոտ։ Կառույցի մի հատվածը փլուզվել է, և քարերից մեկն ընկել է 13-ամյա դեռահասի վրա։ Չնայած ցուցաբերված օգնությանը՝ նրան փրկել չի հաջողվել։ Եվս երեք երիտասարդներ ստացել են վնասվածքներ և գտնվում են ծանր վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...