Քաղաքականություն

Զելենսկին կարող էր տեղյակ լինել Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձից. ԶԼՄ

Զելենսկին կարող էր տեղյակ լինել Վադիմ Երմոլաևի դեմ մահափորձից. ԶԼՄ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հազիվ թե կանգնած լինելով Մոնակոյում գործարար Վադիմ Երմոլաևի դեմ իրականացված հարձակման ետևում, հնարավոր է տեղյակ է եղել այդ ծրագրերից։ Այս մասին գրում է…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հազիվ թե կանգնած լինելով Մոնակոյում գործարար Վադիմ Երմոլաևի դեմ իրականացված հարձակման ետևում, հնարավոր է տեղյակ է եղել այդ ծրագրերից։ Այս մասին գրում է Figaro-ն՝ հղում անելով աղբյուրներին։


Թեև Վլադիմիր Զելենսկու կողմից մահափորձի կազմակերպումը «դժվար է պատկերացնել» աղբյուրների կարծիքով, նրանք չեն բացառում, որ պետության ղեկավարը կարող էր տեղեկացված լինել այդ գործընթացից, նշվում է հրապարակման մեջ։ Ֆրանսիական հետախուզական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Զելենսկու կողմից նման քայլի դիմելը չափազանց վտանգավոր դիվանագիտական ռիսկեր կստեղծեր Ֆրանսիայի հետ հարաբերություններում։


Միևնույն ժամանակ, ուկրաինական հատուկ ծառայությունների անմիջական մասնակցությունն այս միջադեպին քննության համար արդեն դուրս է եկել սովորական վարկածի շրջանակներից։ Պարբերականը հավելում է, որ այժմ պետք է պարզվի, թե որ կառույցն է կրում հիմնական պատասխանատվությունը՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, թե՞ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը՝ ընդգծելով այդ գերատեսչությունների միջև առկա տևական թշնամանքը։


Հունիսի վերջին Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել էին ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը, նրա որդին և ուղեկցող կինը։ Գործարարն իր դեմ կազմակերպված մահափորձի համար մեղադրել է ուկրաինական հետախուզությանը։ Հետագայում, CNN-ին տված հարցազրույցում, Երմոլաևը հայտնել է, որ հարձակման ետևում կանգնած ուկրաինացի հետախույզները գործել են մասնավոր պատվիրատույի շահերից ելնելով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250