Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են մղձավանջ դառնալ ՆԱՏՕ-ի համար. Politico
Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել ՆԱՏՕ-ի համար, քանի որ հաջորդ ղեկավարի ընտրությունը սպառնում է պառակտում մտցնել դաշինքի շարքերում:
«ՆԱՏՕ-ն պատրաստվում է լիովին իրական հավանականությանը, որ Ֆրանսիայի հաջորդ նախագահը կարող է հսկայական ճեղքվածք առաջացնել ալյանսում», — ասվում է Politico պարբերականի հրապարակման մեջ, որը կրում է «ՆԱՏՕ-ի հաջորդ մղձավանջը. Ֆրանսիայի նախագահական ընտրությունները» վերնագիրը:
Ըստ Politico-ի տվյալների՝ վերջին հարցումները փաստում են, որ ֆրանսիացի ընտրողների մոտ կեսն աջակցում է այն թեկնածուներին, ովքեր բացասական դիրքորոշում ունեն դաշինքի նկատմամբ: Նրանց թվում են աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան-Լյուկ Մելանշոնը: Պարբերականը նշում է, որ նրանց հնարավոր հաղթանակը և դրան հաջորդող պառակտումը դաշինքի հետ կարող է կասկածի տակ դնել Ռումինիայում և Էստոնիայում ՆԱՏՕ-ի շրջանակներում ֆրանսիական ուժերի տեղակայումը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականի ապրիլի 18-ին, անհրաժեշտության դեպքում երկրորդ փուլի անցկացումը նշանակված է մայիսի 2-ին: Ֆրանսիայի գործող առաջնորդ Էմանուել Մակրոնը չի կարողանա մասնակցել դրանց, քանի որ այդ պաշտոնում է գտնվում երկրորդ ժամկետն անընդմեջ:
Ընտրություններին նախատեսում է մասնակցել նաև «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լե Պենը, նման հնարավորություն նա ստացել է հուլիսի սկզբին Եվրոպական խորհրդարանի միջոցների յուրացման գործով իր դատավճռի մեղմացումից հետո:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...