Ռազմական

Ռուսների կողմից բացարձակ գազանություն է, ուղղակի տականքներ. Զելենսկի

Ռուսների կողմից բացարձակ գազանություն է, ուղղակի տականքներ. Զելենսկի
Այժմ փրկարարական գործողություն է ընթանում Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին հասցված հարվածից հետո։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ռուսական մի քանի դրոնների հարված էր․…

Այժմ փրկարարական գործողություն է ընթանում Կրիվոյ Ռոգի առևտրի կենտրոնին հասցված հարվածից հետո։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։


«Ռուսական մի քանի դրոնների հարված էր․ նպատակադրված, նենգ, մեկը մյուսի հետևից։


Արդեն հայտնի է 14 զոհի մասին։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնց թվում, ըստ տվյալների, կա նաև 11 երեխա։ Ռուսների կողմից բացարձակ գազանություն է։ Ուղղակի տականքներ։ Անպայման պատասխան կտանք։


Կարևոր է, որ աշխարհը չլռի սրա մասին։ Այս ռուսական պատերազմին պետք է վերջ դրվի, և անհրաժեշտ է, որ աշխարհն օգնի մեզ»,- նշել է նա։


Հիշեցնենք` Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգի խոշորագույն առևտրի կենտրոնին։ Առևտրի կենտրոնի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 14 մարդ, 121-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250