Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Ընդդիմադիր պատգամավորն ընտրվեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ…

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։


ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրեց, որ փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցել է 96 պատգամավոր, Մանուկյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նրանցից 57–ը, դեմ` 39–ը։


ՔՊ–ական պատգամավորներն իրենց ելույթներում ակնարկել էին, որ պաշտպանելու են Մանուկյանի թեկնածությունը։


Նշենք, որ «Ուժեղ Հայաստանը» այս հանձնաժողովի համար թեկնածու էր առաջադրել նաև Հայկ Ֆարմանյանին, սակայն նա չէր ընտրվել. խորհրդարանական մեծամասնություն կազմող ՔՊ–ն կտրականապես դեմ էր նրա թեկնածությանը։


Հիշեցնենք` ըստ Դոնթի բանաձևի` 12 մշտական հանձնաժողովից 8-ի նախագահները լինելու են ՔՊ-ի ներկայացուցիչները, 4-ինը՝ ընդդիմության։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250