Քաղաքականություն

Հունաստանի ԱԳՆ-ն Անկարայի` Էգեյան ծովին վերաբերող պնդումները որակել է անհիմն և անընդունելի

Հունաստանի ԱԳՆ-ն Անկարայի` Էգեյան ծովին վերաբերող  պնդումները որակել է անհիմն և անընդունելի
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Էգեյան ծովին վերաբերող Թուրքիայի առարկություններին, Անկարայի պնդումները որակել է անհիմն և անընդունելի։ Ըստ հունական կողմի՝ Թուրքիայի…

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով Էգեյան ծովին վերաբերող Թուրքիայի առարկություններին, Անկարայի պնդումները որակել է անհիմն և անընդունելի։ Ըստ հունական կողմի՝ Թուրքիայի դիրքորոշումը զուրկ է որևէ իրավական հիմքից և հանդիսանում է վերջինիս ռևիզիոնիստական պնդումների հերթական կրկնությունը, որոնք լիովին մերժվում են։


Հունաստանի կողմից ընդունված նոր օրենսդրական կարգավորումները սահմանում են վերականգնվող էներգետիկայի նախագծերի և էներգիայի կուտակման կայանների տեղակայման կանոնները։ Դրանց դեմ նախապես բողոքել էին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունները։


Թուրքական կողմը հայտարարել էր, որ Էգեյան և Միջերկրական ծովերի նման փակ կամ կիսափակ ջրային տարածքներում պետք է զերծ մնալ միակողմանի քայլերից։ Բացի այդ ըստ Անկարայի՝ հունական ծրագիրն ընդգրկում է նաև այնպիսի աշխարհագրական տարածքներ, որոնց ինքնիշխանությունը միջազգային պայմանագրերով չի փոխանցվել Հունաստանին։


Աթենքն էլ ի պատասխան շեշտել է, որ Էգեյան ծովում իր ինքնիշխանության կարգավիճակը լիովին հստակ է, սահմանված է միջազգային պայմանագրերով և քննարկման ենթակա չէ։ Հունաստանը վերահաստատել է, որ կողմնակից է երկխոսությանը և բարիդրացիական հարաբերություններին։ Երկու երկրների միջև վիճելի հարց է համարվում մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանագծումը։


Աթենքն իր հերթին դժգոհություն է հայտնել Թուրքիայի կողմից Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում 2 առանձին ծովային պարկեր հիմնելու նախագծի վերաբերյալ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250