Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատապարտված վարորդը մինչ օրս պատիժը չի կրել․ Մարիամ Քանայան
Իրավապաշտպան Մարիամ Քանայանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի գործին՝ նշելով, որ վարչապետի ավտոշարասյան վարորդը, որը 2025 թվականի օգոստոսի 18-ին դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման, մինչ օրս պատիժը չի կրել։
Նրա խոսքով՝ տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան, սակայն դեռ պարզ չէ՝ դրանք վարույթ կընդունվեն, թե ոչ։
Քանայանը նաև հայտնել է, որ արդեն երրորդ անգամ որոշում է կայացվել ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Տուժող կողմի ներկայացուցիչը բողոքարկել է այդ որոշումը, սակայն առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել է։
«Հիշեցնեմ, որ այս գործի վաղեմության ժամկետը լրանում է 2027 թվականի ապրիլին»,- գրել է Քանայանը։
Նա նշել է, որ պարբերաբար անդրադառնում է գործին՝ արդարադատության և նման դեպքերի անպատժելիությունը բացառելու անհրաժեշտությունը շեշտելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...
Որքան պետք է վճարել նոր անձնագրի և նույնականացման քարտի համար․ հայտնի են գները
Աշնանից Հայաստանում կսկսեն տրամադրել նոր կենսաչափական փաստաթղթեր։ Այս մասին հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծա...