Քաղաքականություն

Կառավարության կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը. սպասում են վերանշանակումների. «Ժողովուրդ»

Կառավարության կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը. սպասում են վերանշանակումների. «Ժողովուրդ»
Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ…

Հայաստանի Հանրապետության կառավարության վերջնական կազմը պետք է ձևավորվի մինչև սեպտեմբերի 3-ը։ Իշխանական կաբինետում այս օրերին սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում կվերանշանակի, իսկ ում հետ կբաժանվի աշխատանքային ճանապարհներից։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


Ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից, իսկ նույն օրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան կրկին նշանակել էր վարչապետ։ Դրան նախորդել էին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն էր ձևավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։


Օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության ծրագրի՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ներկայացվելուց հետո արդեն պետք է հստակեցվի նաև գործադիրի ամբողջական կազմի հարցը։ Նախարարների հիմնական մասի նշանակման հարցը, ըստ տեղեկությունների, արդեն լուծված է, սակայն փոխնախարարների և պետական համակարգի մի շարք այլ պաշտոնյաների մասով դեռևս վերջնական որոշումներ չկան։


Ավելին՝ իշխանական շրջանակներում քննարկվում է պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման հարցը։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է պետական համակարգում ավելացնել երիտասարդ, արտերկրում կրթություն ստացած և միջազգային փորձ ունեցող մասնագետների թիվը։ Տեղեկություններով՝ այս ուղղությամբ վարչապետին բազմաթիվ դիմումներ և առաջարկներ են ներկայացվել, ինչն էլ դարձել է նոր կադրերի ընտրության գործընթացի երկարացման պատճառներից մեկը։


Այս պահին մի շարք նախարարություններում աշխատակիցները սպասում են իրենց հետագա ճակատագրի հստակեցմանը։ Մասնավորապես, փոխնախարարների մասով վարչապետը պետք է որոշի՝ ովքեր են վերանշանակվելու, իսկ ովքեր՝ ազատվելու զբաղեցրած պաշտոններից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250