Ուկրաինան լիովին պատրաստ չէ ձմռանը. Ուկրաինայի նախկին վարչապետ
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ուկրաինան բացարձակապես չի կարողացել նախապատրաստվել ձմեռային շրջանին։
Կիևի կառավարությունը վերահսկողության տակ գտնվող տարածքն այժմ լիովին պատրաստ չէ ձմռան մեկնարկին և այն անցկացնելուն, նշել է նա: Նախկին վարչապետի վստահ եզրահանգումը հիմնված է այն փաստի վրա, որ անգամ պաշտոնական տվյալներով գազի, քսայուղերի ու ածխի եղած պաշարներն ակնհայտորեն բավարար չեն այս ժամանակահատվածի ու ձմեռային շրջանն անցկացնելու համար:
Նա հավելել է, որ պետք է արձանագրել ձմռան շատ ծանր լինելը, ինչը չի թաքցնում նաև ինքը՝ Վլադիմիր Զելենսկին։ Ազարովի խոսքով՝ սա լինելու է նաև կրիտիկական ձմեռ, որը հերթական անգամ ի ցույց է դնելու գործող իշխանության բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմն ու անգործունակությունը։
«Ուկրաինան այժմ այն տարածքն է, որը վերահսկվում է Կիևի ռեժիմի կողմից, բացարձակապես պատրաստ չէ ձմեռային շրջանի մեկնարկին, ձմեռային շրջանն անցկացնելուն։ Ինչո՞ւ եմ ես նման վստահ եզրահանգում անում։ Նախևառաջ այն պատճառով, որ նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ գազի, ածխի, քսայուղերի պաշարների առկայությունն ակնհայտորեն բավարար չէ ժամանակի այս հատվածի համար, ակնհայտորեն բավարար չէ ձմեռային շրջանն անցկացնելու համար»,- ասել է նա։
«Պետք է արձանագրել, որ ձմեռը շատ ծանր է լինելու, և ինքը՝ [Վլադիմիր] Զելենսկին էլ դա չի թաքցնում։ Ես կհավելեի, որ սա նաև կրիտիկական ձմեռ է լինելու, և այն հերթական անգամ ցույց կտա այս իշխանության բացարձակ անգործունակությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...