Ռազմական

Իրանը փոխել է ռազմական դոկտրինը՝ անցնելով հարձակողականի

Իրանը փոխել է ռազմական դոկտրինը՝ անցնելով հարձակողականի
Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին երկու հակամարտությունների ընթացքում երկրի ռազմական դոկտրինը պաշտպանողականից փոխվել է…

Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին երկու հակամարտությունների ընթացքում երկրի ռազմական դոկտրինը պաշտպանողականից փոխվել է հարձակողականի։


«Նախկինում մեր երկրի ռազմական դոկտրինը պաշտպանողական էր, սակայն այս երկու պատերազմների ընթացքում մենք աստիճանաբար ականատես եղանք, թե ինչպես երկրի ռազմական դոկտրինը պաշտպանողականից փոխվեց հարձակողականի», - Աքրամինիայի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։


Զինվորական պաշտոնյան նաև ընդգծել է, որ իրանական հարձակողական մոտեցումը ենթադրում է ոչ միայն նախահարձակ քայլերի իրականացում, այլև հակառակորդի ցանկացած ագրեսիվ գործողությանն անհապաղ ու առավել ընդգրկուն պատասխան հարվածի հասցնում։


Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ հասցրին Իրանի տարածքում գտնվող հաստատություններին, ինչին Թեհրանը պատասխանեց սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանի և Վաշինգտոնիմիջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման հուշագիր, սակայն որոշ ժամանակ անց կողմերը դարձյալ փոխանակվեցին հարվածներով։ Այս պահին հակամարտությունը դեռ կարգավորված չէ, սակայն ակտիվ մարտեր չեն մղվում, իսկ Միացյալ Նահանգները կիրառում է տնտեսական ճնշման գործիքակազմը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250