Թրամփը պետք է ազդի Ալիևի վրա. ամերիկացի փորձագետը՝ հայ գերիների մասին. The Washington Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է համոզի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել 19 հայ գերիներին։ Այս մասին ասված է քաղաքական ռիսկերի և միջազգային առևտրի հարցերով ամերիկացի փորձագետ Դարրեն Սփինքի հոդվածում, որը հրապարակվել է «The Washington Times»-ում։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ գերիների ազատ արձակումը Հայաստանի իշխանություններին կդրդեր առաջ մղել խաղաղության համաձայնագիրը։
Փորձագետը համոզված է, որ հայերը խաղաղության պայմանագիրը վերջնական չեն համարի, քանի դեռ հարազատները սպասում են գերիներին։
Ինչպես նշել է Սփինքը, ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները, այդ թվում՝ Կանադան և Ֆրանսիան, նույնպես բարձրացրել են այս հարցը և պահանջել ազատ արձակել Բաքվում պահվող հայերին։ Նա մասնավորապես մեջբերել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք նշել են, թե գերիներին ազատ արձակելը բարի կամքի դրսևորում կլիներ և կնպաստեր կայուն խաղաղությանը։
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ Թրամփն ազդեցության որոշակի լծակներ ունի։
«Նա պետք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզի ազատ արձակել 19 հայ գերիներին՝ որպես Ադրբեջանի կողմից մարդասիրական քայլ և հաշտեցմանը ձգտելու դրսևորում»,-նշում է հոդվածի հեղինակը։
Փորձագետը համոզված է, որ TRIPP նախագիծը կարող է առևտրային նոր ուղիներ բացել, իսկ գերիների ազատ արձակումը կապահովի համաձայնագրի մարդասիրական հիմքը։ Եթե Թրամփին հաջողվի հասնել երկուսին էլ, ապա նա կուժեղացնի համաձայնագրի երկարաժամկետ ազդեցությունը։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Էրդողանը Թրամփին փոխանցել է Անկարայի ուղերձն Իրանի հարցով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը նվազեցնելու նպատակով դիվանագիտությ...
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի միջև Հա...
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ամենամասշտաբային ցանկը պատերազմի սկզբից ի վեր: Այս մասին Die Welt թերթին...