Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ
elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝
Վաղարշապատի բաժին
Թումանյանի բաժին
Վանաձոր 3 բաժին
Եղվարդի բաժին
Նշված բաժիններում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի սահմանված աշխատանքային ժամերին։
Առաջիկայում կայանալիք ընտրությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար գործում է նաև Զանգերի սպասարկման կենտրոնը՝ 84-22 հեռախոսահամարով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգի համաձայն, հրապարակվել են համապատասխան համայնքներում հաշվառում ունեցող ընտրողների ցուցակները՝ ներբեռնման հնարավորությամբ։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։
Մուտք գործե՛ք elections.mia.gov.am կայք և ընտրե՛ք «ՏԻՄ ընտրություններ 2026» բաժինը։
Ձեր ընտրատեղամասը նախապես ճշտելը կօգնի ընտրության օրը գործընթացը կազմակերպել առավել արագ, սահուն և հարմարավետ։
Նմանատիպ հոդվածներ
Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլո...
Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ
2026 թվականի օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորո...
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
Սեուտայի Տրամպոլին լողափի ինքնաբուխ ճամբարում հանգրվանած շուրջ 200 միգրանտներ ակցիա են կազմակերպել՝ բարձրաձայն պահանջելո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են առեվանգում 18 տարեկան աղջկան. կա ձերբակալված
Օգոստոսի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արտաշատ քաղաքի Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ...