Քաղաքականություն

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել ՄԱԿ-ի նկատմամբ պարտքը. Reuters

ԱՄՆ-ն մտադիր է կրճատել ՄԱԿ-ի նկատմամբ պարտքը. Reuters
Վաշինգտոնը նախապատրաստվում է միավորված ազգերի կազմակերպության բյուջե փոխանցել 725 միլիոն դոլար, ինչը կկրճատի ԱՄՆ-ի ունեցած պարտավորությունը կազմակերպության առջև։ Աայս մասին հայտնում է Reuters-ը…

Վաշինգտոնը նախապատրաստվում է միավորված ազգերի կազմակերպության բյուջե փոխանցել 725 միլիոն դոլար, ինչը կկրճատի ԱՄՆ-ի ունեցած պարտավորությունը կազմակերպության առջև։ Աայս մասին հայտնում է  Reuters-ը:


Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնել է ՄԱԿ-ին 725 միլիոն դոլար փոխանցելու ընթացակարգը։ Հրապարակման համաձայն՝ այս գումարը կազմում է 4 միլիարդ դոլարից ավելի ընդհանուր պարտքի 20%-ից պակաս մասը, որի մասին ՄԱԿ-ը հայտարարել էր մայիսին։ Ամերիկյան կողմի պնդմամբ՝ ԱՄՆ-ի իրական պարտքի չափն էապես ավելի փոքր է։


Նյութում հղում է արվում փորձագիտական գնահատականներին, որոնց համաձայն՝ վճարման հետագա ձգձգումը կարող է հանգեցնել համաշխարհային կազմակերպությունում քվեարկելու ԱՄՆ-ի իրավունքի սահմանափակմանը։


ՄԱԿ-ը հայտնվել է իրացվելիության ճգնաժամի առջև, քանի որ նրա խոշորագույն դոնորը՝ ԱՄՆ-ն, հրաժարվել է կատարել կանոնավոր բյուջեի մուծումները և կրճատել է կազմակերպության գործակալությունների կամավոր ֆինանսավորումը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250