«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E-Mark հավելվածով սքանավորելիս համակարգը ցույց է տալիս, որ ապրանքը դրոշմավորված չէ։ Սա հարցեր է առաջացրել՝ արդյոք շուկայում կարող են լինել չհարկվող կամ ստվերային ապրանքներ, թե խնդիրը տեխնիկական բնույթի է։
«Երևանի գարեջուր» ՓԲԸ-ից, որը շահագործում է «Կիլիկիա» գարեջրի գործարանը, «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել են, որ կոդերի չընթերցվելը կապված է բացառապես տեխնիկական կամ ֆիզիկական վնասվածքների հետ՝ օրինակ՝ խոնավության, տեղափոխման ընթացքում առաջացած քերծվածքների կամ փաթեթավորման ժամանակ առաջացած խնդիրների։
Գործարանը պնդում է, որ Data Matrix կոդերը գեներացվում են ավտոմատացված համակարգով, և տնտեսվարողը չունի հնարավորություն դրանք փոխելու, խմբագրելու կամ կրկնօրինակելու։
«Հետքը» գրում է, որ այս հարցում կողմերի դիրքորոշումները հակասում են միմյանց։ «Կիլիկիա»-ն պնդում է, որ խնդիրը տեխնիկական է, մինչդեռ «Ի-Մարկ»-ը նշում է, որ սքանավորվող, բայց համակարգում չճանաչվող կոդերի դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառները։
Միաժամանակ, թվային դրոշմապիտակներ տրամադրող «Ի-Մարկ» ընկերությունից «Հետքին» հայտնել են, որ եթե կոդը հնարավոր է սքանավորել, ապա դրա մասին տեղեկատվությունը պետք է արտացոլվի համակարգում։ Ընկերությունը նշել է նաև, որ Data Matrix ձևաչափում առկա տեղեկատվության սիմվոլները տեխնիկապես հնարավոր է փոփոխել և կրկին արտատպել, սակայն դա չի փոխում թվային դրոշմավորման համակարգում պահպանվող տվյալները։
Հարցերի պատասխանների համար «Հետքը» դիմել է նաև Պետական եկամուտների կոմիտե, սակայն հրապարակման պահին արձագանք չի ստացել։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...