Ռուսաստանում արգելել են դիզելային վառելիքի արտահանումը
Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են դիզելային վառելիքի արտահանումը։ Այս մասին կառավարության նիստում, որը նախագահել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նովակի խոսքով՝ Ռուսաստանը հուլիսից նաև սկսել է վառելիքի ներմուծում այլ երկրներից։
«Բենզալցակայաններում ստեղծված ներկայիս իրավիճակը մարդկանց մոտ մտահոգություն է առաջացնում։ Իրավիճակը կայունացնելու և առկա խնդիրները լուծելու համար կառավարությունը շարունակում է լրացուցիչ քայլեր ձեռնարկել»,- ասել է նա։
Դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ծրագրերի մասին դեռ մայիսի վերջին հայտնել էին «Ինտերֆաքս»-ի և РБК-ի աղբյուրները։ Այդ ժամանակ «Ինտերֆաքս»-ի զրուցակիցներից մեկը նշել էր, որ նման քայլը քիչ հավանական է, քանի որ շուկայում դիզելային վառելիքի պակաս չկա։
Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսվել է մայիսի վերջից՝ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցվող ինտենսիվ հարվածների ֆոնին։ Հարձակման են ենթարկվել երկրի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ քաղաքացիներին վառելիքով ապահովելու գործում փոքր և միջին բիզնեսի ներգրավումը պահանջված և կարևոր ուղղություն է։
Այս մասին նա ասել է կառավարության անդամների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում։
«Այս ոլորտում փոքր և միջին բիզնեսի ներգրավումը նույնպես պահանջված է և խրախուսվում է։ Այս ուղղությամբ կշարունակենք աշխատել ավելի ինտենսիվ», - նշել է Պուտինը։
Հայտարարությունն արվել է այն ֆոնին, երբ Ռուսաստանում վառելիքի շուկայում առաջացած խնդիրների պատճառով կառավարությունը հուլիսի 8-ից արգելել է դիզելային վառելիքի արտահանումը և սկսել վառելիքի ներմուծում այլ երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրութ...
ԱԺ-ում ներկայացվել են առցանց խաղային ոլորտի խստացման օրենսդրական փոփոխություններ
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ԱԺ նիստի ժամանակ հայտնել է, որ նախատեսվում է ուժեղացնել վերահսկողությունը, կատարե...
ԱԷՄԳ-ն ակնկալում է առաջիկա շաբաթներին մուտք ստանալ Իրանի միջուկային օբյեկտներ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ գործակալությունը հույս ունի առա...
ՌԴ-ում վառելիքի մատակարարման խափանումները կարող են թանկացնել բեռնափոխադրումների սակագները
Ռուսաստանում վառելիքի մատակարարման խափանումները սկսել են ազդել ավտոբեռնափոխադրումների վրա, ինչի հետևանքով փոխադրողները զ...