Կրեմլը սխալ է համարում Ալիևի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում
Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, սակայն այդ տարաձայնությունները չի դիտարկում որպես երկկողմ հարաբերությունների սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է «РБК»-ն։
Ավելի վաղ Ալիևը, պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, հայտարարել էր, որ Ադրբեջանը շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի մի շարք երկրների հետ, որոնք Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ունեն Մոսկվայի դիրքորոշմանը չհամընկնող տեսակետ։
«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, և որոնք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո, դա մեր տարաձայնությունների առարկան է։ Միևնույն ժամանակ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է ստվեր գցի մեր երկկողմ հարաբերությունների վրա, մենք պահպանում ենք պրագմատիկ մոտեցում»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակելու է ադրբեջանցի գործընկերներին ներկայացնել և հիմնավորել իր դիրքորոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...