Ալիևը հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լիովին կարգավորվել են
Ռուս-ադրբեջանական հարաբերություններն արդեն լիովին կարգավորվել են։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է այսօր անցկացված մեդիաֆորումի ընթացքում։
«Ես կցանկանայի կրկին ընդգծել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Դուք նշեցիք որոշակի դժվարությունների մասին։ Այո, մենք տեղյակ ենք դրանցից բոլորի մասին։ Բայց գլխավորն այն է, որ այս փուլն արդեն անցյալում է։ Ես կասեի, որ հարաբերությունները լիովին կարգավորվել են։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է զարգանում, և մենք գոհ ենք դրանից»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ վերջին շրջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան նոտա էր հանձնվել։
Միաժամանակ Ալիևը հայտարարել է, որ Բաքվում լրջորեն քննարկել են ոչ միայն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի գործունեության կասեցման հարցը, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն խնդրել է առայժմ չշտապել նման որոշման հարցում, սակայն այդ ժամանակից ի վեր, ըստ Ալիևի, որևէ առաջընթաց չի արձանագրվել, իսկ ԵԽԽՎ-ն շարունակում է Ադրբեջանի նկատմամբ առաջադրել «անընդունելի և վերջնագրային պահանջներ»։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտնել էր նաև, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է փոխադրվել ավելի քան 40 հազար տոննա բեռ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...