Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ
Ռուսաստանը պաշտոնապես տեղեկացրել է Ֆինլանդիային սահմանի մի շարք երկաթուղային անցակետերով երթևեկության ժամանակավոր կասեցման, ինչպես նաև որոշ կայարաններում սահմանափակումների մասին, հայտնում է Yle-ն։
Ծանուցումը ֆիննական իշխանություններին ուղարկվել է հուլիսի 9-ին, թեև հնարավոր որոշման մասին նրանք իմացել էին դեռևս հունիսի վերջին՝ ԶԼՄ-ների հրապարակումներից։
Սահմանափակումները վերաբերում են Վարտիուս–Լյուտյա, Նիիրալա–Վյարթսիլյա, Իմատրա–Սվետոգորսկ երկաթուղային ուղղություններին, ինչպես նաև Վիբորգ և Սանկտ Պետերբուրգ կայարաններին։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Մոսկվայի որոշումը էական ազդեցություն չի ունենա երկրի վրա, քանի որ երկաթուղային հիմնական բեռնափոխադրումներն իրականացվում են Վայնիկկալա անցակետով, որի վրա սահմանափակումները չեն տարածվում։
Միաժամանակ Ֆինլանդիայի արևելյան սահմանին Ռուսաստանի հետ բոլոր անցակետերը մնում են փակ՝ ֆիննական իշխանությունների որոշմամբ։ Սահմանափակումները մտցվել էին, այսպես կոչված, «գործիքայնացված միգրացիան» կանխելու համար՝ միգրանտներին կազմակերպված կերպով դեպի ֆիննական սահման ուղղելու նպատակով։
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկել էր երկարաձգել սահմանային անվտանգության մասին օրենքի գործողությունը, որը թույլ է տալիս ժամանակավորապես սահմանափակել սահմանին ապաստանի տրամադրման դիմումների ընդունումը։ Օրենքը, որը ստացել է «արտաքսման մասին օրենք» ոչ պաշտոնական անվանումը, առաջարկվում է երկարաձգել մինչև 2028 թվականի վերջը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...