Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Պետական դումայի պատգամավորների ընտրություններին մասնակցել ցանկացող վերջին կուսակցության փաստաթղթերը։ Կիրակի անհրաժեշտ թեկնածուների ցուցակներն է ներկայացրել Ռուսաստանի «Կանաչներ» էկոլոգիական կուսակցությունը, հաղորդում է РИА Новости-ն։ Կուսակցության պատվիրակությունը՝ համանախագահներ Ալեքսանդրա Կուձագովայի և Ռուսլան Խվոստովի գլխավորությամբ, ԿԸՀ է փոխանցել փաստաթղթեր՝ թեկնածուների դաշնային ցուցակը, ինչպես նաև միամանդատ ընտրատարածքներով թեկնածուների ցուցակը հաստատելու համար։ Ավելի վաղ՝ հուլիսի 5-ի համագումարում, կուսակցությունը հաստատել էր դաշնային ցուցակում ընդգրկված 263 թեկնածուի և միամանդատ ընտրատարածքներով ընտրություններին մասնակցելու համար 135 թեկնածուի։
Այսպիսով, Պետդումայի ընտրություններին մասնակցելու մտադրություն հայտնած բոլոր 11 քաղաքական կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը։ Դրանց թվում են խորհրդարանական կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, ԿՊՌՖ-ը (Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցություն), ԼԴՊՌ-ը (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական Կուսակցություն), «Նոր մարդիկ»-ը և «Արդար Ռուսաստան»-ը, ինչպես նաև ոչ խորհրդարանական կուսակցությունները՝ Կենսաթոշակառուների կուսակցությունը, Ուղիղ ժողովրդավարության կուսակցությունը, «Յաբլոկո»-ն, «Ռուսաստանի կոմունիստներ»-ը, «Ռոդինա»-ն և «Կանաչներ»-ը։ ԿԸՀ-ն արդեն հաստատել է մի շարք կուսակցությունների, այդ թվում՝ ԼԴՊՌ-ի, ԿՊՌՖ-ի, «Եդինայա Ռոսիա»-ի, «Նոր մարդիկ»-ի, «Յաբլոկո»-ի և Կենսաթոշակառուների կուսակցության ցուցակները։
Իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները նշանակված են 2026 թվականի սեպտեմբերի 20-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ դրանք անվանել էր երկրի ներքաղաքական կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...