Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի դահլիճում արած արտահայտություններին։
«ՌՔ-ն այսօր դարձյալ դատարանում հայտարարել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի համար են իրեն մեղադրում, և ինքը բարեխղճորեն կատարել է իր պարտականությունները։
Այս մարդը առաջին անգամ չէ, որ ցինիկ հայտարարություններով է հանդես գալիս։ Լկտիությունն իսկապես չափ ու սահման չունի։
Նախ 2008թ.-ի ընտրությունները չեն եղել ազատ, արդար և թափանցիկ։ Բոլորի աչքի առաջ իրականացվում էին ընտրակաշառքի բաժանում, քաղաքացիների նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ, քվեատուփերի փոխարինում, լցոնումներ և ընտրական գործընթացի կոպիտ խախտումներ։
Դրանից հետո էլ հրապարակվեցին այնպիսի արդյունքներ, որոնք չէին արտահայտում ժողովրդի իրական կամքը։
Այսօր էլ դատարանի դահլիճում հերթական անգամ փորձում եք խեղաթյուրել իրականությունը։ Փաստացի ընդունում եք, որ բարձրաստիճան զինվորականների հետ կատարել եք այն գործողությունները, որոնք, ըստ ձեզ, բխում էին ձեր պարտականություններից։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր և անհամաչափ ուժի կիրառումը։
Ստում եք, երբ հայտարարում եք, թե ժողովուրդը հարձակվել էր նախագահականի վրա։ Իրականությունն այն է, որ խաղաղ ցուցարարները նստացույց էին իրականացնում, և վաղ առավոտյան ուժայինները հարձակվեցին քնած մարդկանց վրա՝ կիրառելով բռնություն։ Ավելին՝ խաղաղ ցուցարարները չեն գրոհել որևէ պետական նշանակության շենք, առավել ևս՝ նախագահականի վրա։
Ամոթ է տարիներ անց շարունակել հերքել ակնհայտ փաստերը։ Ի վերջո, դուք եղել եք Հայաստանի Հանրապետության նախագահը, և այդ պաշտոնը ենթադրում է պատասխանատվություն սեփական որոշումների ու գործողությունների համար։
Ունեցեք քաղաքական և մարդկային պատասխանատվություն՝ ընդունելու կատարվածը և պատասխան տալու այն գործողությունների համար, որոնց հետ կապված իրավական վճիռ է կայացրել ՄԻԵԴ-ը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...