Էսկալացիան խաղաղություն չի բերի, այլ կընդլայնի անվտանգության գոտին. Պեսկով
Կրեմլում չեն կարծում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը վերադարձել է Ուկրաինայի հարցում էսկալացիայի քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, մենք այդպես չենք կարծում։ Ավելի շուտ, տեսնում ենք Սպիտակ տան վարչակազմի որոշ թյուրըմբռնումներ այն մասին, թե իբր էսկալացիայի և ռազմական ճնշման միջոցով հնարավոր է նպաստել խաղաղ կարգավորման գործընթացին։ Դա սխալ դատողություն է», - ասել է Պեսկովը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածները ռուսական ենթակառուցվածքներին էսկալացիա են, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին և արագացնել կարգավորումը։ Իսկ Ռուբիոն նշել էր, որ քննարկվում են Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքային շրջաններին հարվածներ հասցնելու հնարավորությունները։
Պեսկովի խոսքով՝ հետագա էսկալացիան կարող է որոշ չափով երկարացնել Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությունը»։
«Դա կհանգեցնի նրան, որ մենք ստիպված կլինենք ստեղծել ավելի մեծ անվտանգության գոտի, ավելի լայն բուֆերային գոտի», - նշել է նա։
Նա հավելել է, որ լարվածության սրումն ու էսկալացիային ուղղված քայլերը որևէ կերպ չեն նպաստի խաղաղ գործընթացին։
«Հիշեցնեմ նախագահ Պուտինի հայտարարությունը, որ որքան ավելի շատ Կիևի ռեժիմը հարվածի մեր ենթակառուցվածքային օբյեկտներին, այնքան ավելի մեծ անվտանգության գոտի ստիպված կլինենք ստեղծել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...