Դատաիրավական համակարգում «քաղաքական չհետապնդում» է եղել. Փաշինյանը` Ծառուկյանի կալանավորման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին ութ տարիներին իշխանությունները ստիպված են եղել պայքարել նաև, իր բնորոշմամբ, «դատաիրավական մաֆիայի» դեմ, ինչի հետևանքով մի շարք գործեր պատշաճ ընթացք չեն ստացել։
Նրա խոսքով՝ որոշ գործեր չեն քննվել ոչ թե պատահաբար, այլ «հանցավոր պայմանավորվածությունների» պատճառով, ինչի հետևանքով որոշ անձինք շարունակել են իրենց արտոնյալ զգալ։
«Հայաստանի ժողովրդի և կառավարության ակնկալիքն է, որ դատաիրավական համակարգը նորմալ գործի։ Երբ ասում են՝ քաղաքական հետապնդում է, ես ասում եմ՝ ընդհակառակը, մինչև վերջերս քաղաքական չհետապնդում է տեղի ունեցել, որովհետև պետական համակարգում գործող շոշափուկները նախորդ քաղաքական իշխանությունների համար պրոտեկցիոն պայմաններ են ստեղծել շատերի համար։ Դրա վերջը պետք է տրվի, այդ թվում՝ ժողովրդի տված մանդատով»,– ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...