Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ անցած շաբաթվա ընթացքում
Հունիսի 29-ից հուլիսի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3197 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 106 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 161 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 123 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 776, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32 վարելու ընթացքում ծխելու՝ 314, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 181, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 14 և 995 այլ իրավախախտում։ 77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 111-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 79-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 31-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 59 անձ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12885 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 211 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 291 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 384 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 3424, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 235, վարելու ընթացքում ծխելու՝ 494, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 562, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2277 և 3877 այլ իրավախախտում։ 183 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 542-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 425-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 98-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 13 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի դրանից՝ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 32 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...