«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմակայան
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության ատոմային էլեկտրակայան, որը երկար տարիներ կապահովի երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն արդեն այսօր պետք է պատրաստվի ապագա էներգետիկ պահանջներին։ Մեր առաջարկը մեծ կամ միջին հզորության ատոմակայանն է՝ մեկ կամ երկու էներգաբլոկով, որը տասնամյակներ շարունակ կփակի երկրի սպասվող էլեկտրաէներգիայի պակասը»,- նշել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսն ապահովվում է ատոմային էներգետիկայի հաշվին։
Լիխաչովը չի բացառել, որ առաջիկա տասնամյակներում Հայաստանում էլեկտրաէներգիայի դեֆիցիտը կարող է հասնել մինչև 1 գիգավատի։ Նրա գնահատմամբ՝ զարգացած ատոմային արդյունաբերությունը զարգացած տնտեսության և արդյունաբերության կարևոր ցուցանիշներից է։
Ռուսական կողմի այս առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ Մասնավորապես, երկու երկրների վարչապետները հանդիպել են Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում, որտեղ քննարկվել են նաև տնտեսական և արդյունաբերական համագործակցության հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...