Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում մարդատար ավտոմեքենաների հնարավոր սահմանափակումների վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ դրանք մարդկանց ազատության սահմանափակում չեն։
«Լսել եմ տարատեսակ մեկնաբանություններ, որ մարդատար մեքենաների հետ կապված պոտենցիալ սահմանափակումները մարդկանց ազատության սահմանափակում են․ դա, նուրբ ասած, իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ եթե քաղաքում նոր կանոնակարգեր և կառուցակարգեր չստեղծվեն, ավտոմեքենաների անընդհատ աճող թիվը կհանգեցնի այնպիսի իրավիճակի, երբ վարորդները պարզապես չեն կարողանա ազատ տեղաշարժվել։
Միաժամանակ քաղաքապետն ընդգծել է, որ ցանկացած սահմանափակում պետք է ուղեկցվի արդյունավետ այլընտրանքի ստեղծմամբ։
«Այդ գործողությունները պետք է լինեն տրամաբանական՝ երբ ստեղծվում է հստակ այլընտրանք, երբ մարդը հասկանում ու իր աչքով տեսնում է, որ Երևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի արդյունավետ, քան սեփական մեքենայով»,- նշել է Ավինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...