Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա անօդաչու սարքերով ենթադրյալ հարձակման կապակցությամբ։
The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ հուլիսի 2-ին դիվանագիտական ներկայացուցչության տարածքի մոտ երկու անօդաչու սարք է նկատվել։ Դրանցից մեկը դեսպանատան տարածք կարմիր ներկով տարա է նետել, իսկ մյուսի վրա, ռուսական կողմի պնդմամբ, ամրացված է եղել պայթուցիկ սարքի մուլյաժ։
Միջադեպի հետևանքով տուժածներ և լուրջ նյութական վնասներ չեն գրանցվել։
Ռուսաստանի դեսպանատունը կատարվածը որակել է որպես դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ահաբեկելու փորձ և պահանջել Շվեդիայի իշխանություններից ապահովել դեսպանատան անվտանգությունը և հետաքննել միջադեպը։
Շվեդական կողմի պաշտոնական արձագանքը հրապարակման պահին չէր ներկայացվել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...