ՔՊ-ում որոշել են ազատվել նաև Անդրանիկ Քոչարյանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ Ազգային ժողովի պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ կարգավիճակում նոր խորհրդարանում։ Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից: Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ՔՊ վարչության անդամ, նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, իշխանության ներսում արդեն ստացել է քաղաքական աջակցությունը և համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։
Թե ինչով է պայմանավորված Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը, իշխանության ներսում առայժմ հրապարակային չեն խոսում։ Սակայն մեր զրուցակիցների պնդմամբ՝ վերջին շրջանում նրա շուրջ ստեղծված ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաև թիմի ներսում առկա դժգոհությունները հանգեցրել են նրան, որ ՔՊ ղեկավարությունը որոշել է փոխել պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարին։
Անդրանիկ Քոչարյանը ունի շատ բարձր հակավարկանիշ, դրա համար էլ ՔՊ-ն ազատվում է նրա հարապարակային ներկայությունից: Իսկ կպահպանի նա պատգամավորական մանդատը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»,- գրում է օրաթերթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...