Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. ինչ է որոշել Փաշինյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկվել սպասվող կադրային փոփոխությունները։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադաս օղակներից ներքև կադրային վերադասավորումներ անպայման կլինեն։
Այդ հայտարարությունից հետո արդեն մեկնարկել են փոփոխությունները։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարության երկու փոխնախարար հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին, և, ըստ ամենայնի, նույն գործընթացը սպասվում է նաև առողջապահության նախարարությունում։
Oրաթերթի կառավարական իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ փոխնախարարի պաշտոններից կազատվեն Աստղիկ Գրիգորյանը և Լևոն Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Լենա Նանուշյանին, ապա մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա պաշտոնանկության վերաբերյալ որոշումը ևս խիստ սպասելի է՝ հաշվի առնելով նրա անցած ճանապարհը, պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձախողումները և այն խնդիրները, որոնք, ըստ մեր տեղեկությունների, չեն կարող անտեսվել կադրային որոշումներ կայացնելիս։
Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանին։ Վերջինս լսեց մեր հարցերը, խոստացավ ավելի ուշ կապ հաստատել, սակայն դրանից հետո մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։
Ակնհայտ է, որ առողջապահության նախարարությունում կադրային գործընթացները շարունակվում են, և, թերևս, հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված է գերատեսչության լռությունը»,- գրում է օրաթերթը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...