Հայաստանում խստացվում է բջջային հեռախոսների IMA կոդերի վերահսկողությունը
Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMA կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը նշել է` եթե անհատը բջջային հեռախոս է ներմուծում, որն արտադրվել է կա՛մ ընթացիկ տարում, կա՛մ նախորդ տարում, ապա գրանցման համար պետք է վճարի 3000 դրամ պետական տուրք։ Եթե ավելի հին հեռախոս է, ապա գրանցման համար որևէ տուրք չի նախատեսվում: Անհատների կողմից ներմուծված հեռախոսները կոդերը կգրանցվեն առցանց։
«Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման և վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում` չմաքսազերծված և կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում, անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կոդեր և անձնական անվտանգության ռիսկեր»,– նշել է նախարարը։
Կառավարությունը որոշել է կատարել համապարփակ կարգավորում, ըստ որի` կներդրվի մեկ միասնական գրանցման և վերահսկողության նոր պետական համակարգ, կսահմանվի շարժական բջջային կապի ցանցի օպերատորների կողմից բջջային կապի ծառայություններ մատուցելիս IMA կոդի գրանցման ստուգման պարտադիր պահանջ, և այս ամենի արդյունքում անհատը կկարողանա իր նոր բջջային հեռախոսի IMA կոդն առցանց անվտանգ գրանցել։