ՌԴ-ում օտարերկրացիներին կհետևեն կենսաչափական տվյալներով․ Մեդվեդևի նոր առաջարկը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ օտարերկրացիների կենսաչափական տվյալներով նույնականացման համակարգը, որն այժմ գործում է պետական սահմանի անցակետերում, պետք է տարածվի Ռուսաստանի ամբողջ տարածքում։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել նաև օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ անչափահասների, հաշվառումն ու գտնվելու վերահսկողությունն երկրում։ Բացի այդ, միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել են հարկերից խուսափող աշխատանքային միգրանտների և նրանց գործատուների հայտնաբերման հարցերը։
Կենսաչափական նույնականացման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։ Սկզբում այն կիրառվել է Մոսկվայի միջազգային օդանավակայաններում և Օրենբուրգի մարզի «Մաշտակովո» ավտոմոբիլային անցակետում։
2025 թվականի հունիսի 30-ից մեկնարկել է ծրագրի նոր փուլը, որի համաձայն՝ առանց վիզայի Ռուսաստան մեկնող օտարերկրացիները պետք է ուղևորությունից առնվազն 72 ժամ առաջ էլեկտրոնային հայտ ներկայացնեն՝ նշելով այցի նպատակը և տրամադրելով կենսաչափական տվյալներ։
2025 թվականի դեկտեմբերի 1-ից, տեխնիկական հնարավորության առկայության դեպքում, կենսաչափական տվյալների հավաքագրման փորձնական ծրագիրը տարածվել է Ռուսաստանի պետական սահմանի բոլոր անցակետերի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...